Մենք ինժեներախորհրդատվական ընկերություն ենք, որը մասնագիտացված է ջրամատակարարման, արտադրական և կենցաղային կեղտաջրերի հեռացման, մաքրման, ոռոգման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում:
Իր գործունեության 30 տարվա ընթացքում ընկերությունն ապահովում է բազմակողմանի լուծումներ և իրականացնում է նորարարական ծրագրեր՝ Հայաստանի ջրատնտեսական ոլորտի բարելավման նպատակով:
Մենք առաջարկում ենք ջրամատակարարման, կեղտաջրերի հեռացման ու մաքրման, ոռոգման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում ինժեներական և խորհրդատվական ծառայությունների լայն տեսականի: Մեր մասնագիտացված և հավաստագրված փորձագետների, նախագծողների և խորհրդատուների թիմն ապահովում է խորը գիտելիքներ, հարուստ փորձ և նորարարական լուծումներ ոլորտի ծրագրերի համար: Մեր առաքելությունն է աջակցել անվտանգ, հուսալի և կայուն ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ու մաքրման ծառայությունների մատուցման գործընթացին:
ՋԻՆՋ-ը անդամակցում է Հայաստանի Շինարարների միությանը և Երևանի Առևտրա-արդյունաբերական Պալատին, ինչպես նաև Գլոբալ Ջրային Համագործակցություն միջազգային ցանցին, Կուր-Արաքս տարածաշրջանային կոալիցիային, Կայուն Ջրահեռացման Միությանը (SuSanA) և Միջազգային Ջրային Ասոցիացիային (IWA):
Դուբայ, 2022
Հռոմ, 2009
Լոնդոն, 2005
Փարիզ, 2004
Ֆրանկֆուրտ, 2003
Ժնև, 2002
Անձնակազմ
Հիմնադիր տնօրեն
Փոխտնօրեն
Տեխնիկական տնօրեն
Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերի խմբի ղեկավար
Ոռոգման ծրագրերի խմբի ղեկավար
Տեխնիկական հսկողության խմբի ղեկավար
Շրջակա միջավայրի և սոցիալական պահպանության բաժնի ղեկավար
Ծրագրերի ղեկավար
Գործերի կառավարիչ