Կոշտ թափոնների կառավարում Հայաստանի 8 մարզերում - շրջանակների ուսումնասիրություն
Ծրագրի շրջանակներում գնահատվել են Հայաստանի Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում թափոնների կառավարման խնդիրները, աղբավայրի կառուցման հնարավոր տեղակայումը, աղբահանության գոտիավորումը և առաջարկվել է գոտիավորման նոր մոտեցում՝ կախված առաջացած թափոնների քանակից և տարածքային առանձնահատկություններից։
Գնահատվել են թափոնների կառավարման համակարգերի ինստիտուցիոնալ և կազմակերպչական ձևավորման առկա օրինակներն ու առաջարկվել է միջազգային լավագույն փորձից ելնելով ինստիտուցիոնալ և կառավարման լրացուցիչ սխեմաներ։