Ծրագրի մասին

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրի խմելու ջրի մատակարարման ապահովման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրի խմելու ջրի մատակարարման ապահովման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ




Ծրագրի մասին

Աշխատանքային նախագծի շրջանակներում նախատեսվել են՝ գոյություն ունեցող կապտաժի քանդում և նոր դրենաժային կապտաժի կառուցում, հորիզոնական մոնտաժմամբ ЭЦВ-6-10-140 մակնիշի պոմպերով պոմպակայանի (ջրընդունիչ հորի) կառուցում, 762,0մ երկարությամբ 90մմ տրամագծի պոլիէթիլենե խողովակներով ջրատարի կառուցում, 100խմ տարողությամբ ՕԿՋ-ի կառուցում, հիպոքլորիդի փոշիով աշխատող քլորացման սարքավորումներով կահավորված թեթև կոնստրուկցիայի քլորակայանի շենքի կառուցում, 110-25մմ տրամագծի պոլիէթիլենե խողովակներով մոտ 3.4կմ երկարությամբ բաշխիչ ցանցի ջրագծերի, 7 հատ ե/բ հորերում կարգավորիչ, փականային և հրշեջ հիդրանտի հանգույցների, ինչպես նաև 50 հատ անհատական տնային մուտքագծերի և անհատական ջրաչափական հորերի կառուցում։

Նախագծվող պոմպակայանի օգտագործած էլ. էներգիայի ծախսերը կոմպենսացնելու նպատակով, նախագծով նախատեսվել է 40ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծում։

Մանրամասներ

Ֆինանսավորող
ՀՀ Պետական բյուջե
Պատվիրատու
ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարան
Համակատարող
--
Երկիր
Հայաստան
Տարեթիվ
Հունվար – Ապրիլ, 2022թ․
Ծառայություն
Նախնական և Աշխատանքային Նախագծերի Մշակում
Լրացուցիչ Տեղեկություններ
Վերադառնալ Ծրագրերի Ցանկին