Ծրագրի մասին

Ջրամատակարարման եվ ոռոգման համակարգերը սպասարկող կառույցների արդյունավետությունը եվ կայունությունը բարձրացնելու նպատակով ուսուցման կազմակերպում

Ջրամատակարարման եվ ոռոգման համակարգերը սպասարկող կառույցների արդյունավետությունը եվ կայունությունը բարձրացնելու նպատակով ուսուցման կազմակերպում




Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն էր բարելավել 27 ջրամատակարարման և 13 ոռոգման համակարգերում անձնակազմի տեխնիկական և ֆինանսական կառավարման հմտությունները (Քաղաքապետարաններ, ՀԿ-ներ, ՋՕԸ)՝ հմտությունների զարգացման միջոցառումների կազմակերպման միջոցով, ինչպիսիք են դասընթացները և նորարար տեխնոլոգիաների գործնական ցուցադրությունը:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ գործողությունները` շահագրգիռ կողմերի բացահայտում; ուսուցման կարիքների գնահատում; ուսուցման մոդուլի նախագծում և նյութերի մշակում; ուսուցման կազմակերպում հետևյալ երեք հիմնական թեմաներով՝ ջրամատակարարման համակարգերի շահագործում և սպասարկում, ոռոգման համակարգերի շահագործում և սպասարկում; ենթակառուցվածքների առևտրային և ֆինանսական կառավարում; ուսուցման արդյունքների գնահատում։

Մանրամասներ

Ֆինանսավորող
ՀՀ Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամ
Պատվիրատու
ՀՀ ԿԱ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ
Համակատարող
--
Երկիր
Հայաստան
Տարեթիվ
Հունիս 2020թ․ – Մարտ 2021թ․
Ծառայություն
Ուսուցում
Լրացուցիչ Տեղեկություններ
Վերադառնալ Ծրագրերի Ցանկին