ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Վաչագան գետի հունի մաքրման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման եվ Վաչագան գետի ավազանի (Գարեգին Նժդեհի հուշահամալիրի շրջակա հատվածից մինչև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի հարակից կամուրջ) էսթետիկ տեսքի ձևավորման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ նախագծային աշխատանքները․
- Վաչագան գետի հունի մաքրում,
- Վաչագան գետի ձախափնյա հատվածում ընդհանուր 408.0մ երկարությամբ նոր հենապատերի կառուցում և 62.0մ երկարությամբ գոյություն ունեցող հենապատերի վերանորոգում,
- Գետի աջափնյա հատվածում 660.0մ երկարությամբ գոյություն ունեցող հենապատերի վերանորոգում,
- Գետի աջափնյա մայթի վերանորոգում, այդ թվում բազրիքի վերականգնում, նոր ճաղավանդակների տեղադրում,
- Լուսավորության համակարգի անցկացում,
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովում,
- Դեպի մասնավոր տներ մուտքի ապահովման 15 հատ հարթակների կառուցում,
- Մելիք Ստեփանյան փողոցից դեպի Գարեգին Նժդեհի հուշահամալիր տանող հատվածում՝ ջրավազանի հարևանությամբ, առկա կամուրջի ուսումնասիրություն, և կոսմետիկ վերանորոգման իրականացում,
- Գետի աջափնյա հատվածում գոյություն ունեցող տների համար 160-300մմ տրամագծի պոլիէթիլենե ակոսավոր խողովակներից մոտ 0.8կմ երկարությամբ կոյուղու կոլեկտորների կառուցում, բացառելու համար կեղտաջրերի հոսքը դեպի գետ։ Ինչպես նաև գոյություն ունեցող ջրագծերից մեկի հունից դուրս բերման և նույն հատվածում ե/բ ջրհաված առվակի իրականացման աշխատանքային գծագրերը։
Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունը, որն անցել է բնապահպանական փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն։