Ծառայություններ

Ծանոթացեք ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ցանկին

Տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ

Տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ

Ծառայությունների շրջանակում ընկերությունն իրականացնում է հետևյալ գործունեությունը.

  • Նախնական տվյալների հավաքագրում և ուսումնասիրություն
  • ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և դրանց կառուցվածքների գույքագրում և քարտեզագրում
  • ջրամատակարարման բաշխիչ ցանցի հիդրավլիկական մոդելավորում
  • ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորում
  • նախնական բնապահպանական զննություն
  • հասարակական իրազեկում, սոցիալական/գենդերային ուսումնասիրություններ
  • ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման համար ներդրումային գնահատում
  • ֆինանսական վերլուծություն

Նախնական և աշխատանքային նախագծերի մշակում

Նախնական և աշխատանքային նախագծերի մշակում

Աշխատանքային նախագծի շրջանակներում ընկերությունը մշակում է հետևյալ փաստաթղթերը.

  • Ընդհանուր դրույթներ և բացատրագիր
  • Տեխնիկական մասնագրեր
  • Շրջակա միջավայրի կառավարման և մոնիտորինգի պլան
  • Աշխատանքային գծագրեր
  • Ծավալների ամփոփագրեր
  • Խողովակների, սարքերի և սարքավորումների գնումների փաթեթներ
  • Նախահաշիվներ

Բնապահպանական և սոցիալական գնահատում

Բնապահպանական և սոցիալական գնահատում

Ընկերությունը իրականացնում է հետևյալ գործունեությունը.

  • Նախնական բնապահպանական զննություն,
  • Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում,
  • Շրջակա միջավայրի կառավարման և մոնիտորինգի պլան
  • Շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունների կազմում բնապահպանական փորձաքննության եզրակացության համար,
  • Շինարարության ժամանակ բնապահպանական հսկողություն:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ-ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հարցման ձևաթերթի մշակում և կազմում,
  • Արդյունքների մշակում և հաշվետվության կազմում,
  • Սոցիալական պաշտպանության միջոցառումների մշակում,
  • Իրականացման և մոնիտորինգի պլանների մշակում,
  • Ծրագրերի իրականացման մեջ կանանց մասնակցության ապահովում,
  • Ծրագրերի իրականացման մոնիտորինգի և ծրագրի արդյունքների գնահատման մեջ կանանց մասնակցության ապահովում:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ

  • Իրազեկության բարձրացման արշավների իրականացում շահառուների շրջանում,
  • Իրազեկության բարձրացման և հասարակական մասնակցության ապահովման պլանների մշակում,
  • Հանդիպումների և կլոր սեղանների կազմակերպում,
  • Զանգվածային լրատվական միջոցներով տեղեկությունների տարածման կազմակերպում,
  • Տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում:

Տեխնիկական հսկողություն

Տեխնիկական հսկողություն

Ընկերությունն իրականացնում է շինարարության որակի հեղինակային և տեխնիկական հսկողություն, ինչպես նաև շինարարական նյութերի և սարքավորումների հմապատասխանությունը, այդ թվում`

  • Կապալառուի աշխատանքային մեթոդների (միացումների և կաղապարամածի տեղադրում, կաղապարի մաքրում, կոնստրուկցիաների և խոովակաշարերի խրամուղիների հիմքերի նախապատրաստում);
  • Բետոնի բաղադրիչների համամասնությունների ստուգում, բետոնի լցանյութի հատիկային կազմի վերահսկում, բետոնային աշխատանքների համար պահանջվող սարքավորումների (բետոնախառնիչների, թրթռիչների, և այլն) առկայության ստուգում:
  • Բոլոր սարքերի, սարքավորումների, մեխանիզմենրի ու նյութերի սերտիֆիկատների առկայության ապահովում, ինչպես նաև պահանջվող նորմերին ու ստանդարտներին դրանց համապատասխանության ստուգում:
  • Շինարարական աշխատանքների առաջընթացի և շինարարության ժամանակացույցի հսկողություն, շինարարական աշխատանքների ժաանակ առաջացած պնդիրների հայտնաբերում և ժամանակին լուծում:
  • Շինարարության ժամանակ անվտանգության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման միջոցառումների հսկողություն:
  • Շինարարության հաստատված ժամանակացույցի հիման վրա աշխատանքների կատարման ժամկետների հսկողություն:
  • Նախագծային փոփոխությունների առաջարկությունների քննարկում:
  • Աշխատանքային նախագծում չնշված լրացուցիչ ծավալներից բխող հարցերի քննարկում և համաձայնեցում:
  • Վերանախգծում պահանջվելու դեպքում` փոփոխության պատվերի ընթացակարգի կազմակերպում:
  • Կատարողական գծագրերի ստուգում:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո, թերությունների հայտնաբերման համար սահմանված ամբողջ ժամանակի ընթացքում, երբ կապալառուն պատասխանատու է դրանց վերացման համար, պարբերաբար այցելությունների իրականացում`թերությունների հայտնաբերման և դրանց վերացման վերաբերյալ ցուցումներ տալու նպատակով:


Ուսուցում

Ուսուցում

Կադրերի պատրաստում և վերապատրաստում ջրամատակարարման, ջրահեռացման, բնապահպանության և տեխնիկական հսկողության բնագավառներում:

  • Տեխնիկական անձնակազմի ուսուցում (ջրամատակարարման և ջրահեռացման ինժեներների, նախագծողների և շահագործողների համար)
  • Կեղտաջրի մաքրման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ ուսուցում
  • Քլորացման սարքավորումների շահագործման անձնակազմի ուսուցում և հրահանգավորում
  • Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման Գործիքների արկղի ուսուցում
  • ՇՄԱԳ և ՌԷԳ գործընթացների ուսուցում
  • Շինարարության հսկողության ուսուցում
  • ArcView Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) ուսուցում
  • Ֆինանսական կառավարման անձնակազմի ուսուցում
  • Ջրամատակարարման, ջրահեռացման, ջրային ռեսուրսների կառավարման և բնապահպանության հարցերով սեմինարների, կլոր սեղանների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում:

Կարողությունների զարգացում

Կարողությունների զարգացում

Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ջրմուղկոյուղի ընկերություններին` շահագործման և պահպանման, տեխնիկական, առևտրային, կազմակերպչական, կառավարման, կառուցվածքային, բաժանորդների սպասարկման ծառայությունների, ՇՄԱԳ-ի ոլրտներում, այդ թվում`

  • ռազմավարական և բիզնես պլանների մշակում,
  • կազմակերպչական կառուցվածքի վերանայում,
  • վարչությունների գործառույթների վերանայում,
  • աշխատաքային պարտականությունների նկարագրությունների վերանայում և մշակում,
  • առևտրային քաղաքականության մշակում/վերանայում,
  • հաճախորդների սպասարկման կենտրոնների ստեղծում` հաճախորդների բոոքներին/խնդրանքներին արձագանքելու նոր ընթացակարգերով,
  • կատարողականության ցուցանիշների մշակում,
  • ջրմուղկոյուղիների համար Կառավարման տեղեկատվական համակարգերի մշակում և կիրառություն,
  • ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի համար ակտիվների կառավարման համակարգերի մշակում և կիրառություն,
  • հաշվապահների ուսուցում,
  • հաշվապահական համակարգչային ծրագրերի իրականացում և ուսուցում,
  • ընկերություների կառավարման տեղեկատվական համակարգերի մշակում,
  • նոր սակագների և կառուցվածքի մշակում,
  • կարգավորող, նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի մշակում: