Տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ
Ծառայությունների շրջանակում ընկերությունն իրականացնում է հետևյալ գործունեությունը.
- – Նախնական տվյալների հավաքագրում և ուսումնասիրություն
- – ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և դրանց կառուցվածքների գույքագրում և քարտեզագրում
- – ջրամատակարարման բաշխիչ ցանցի հիդրավլիկական մոդելավորում
- – ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորում
- – նախնական բնապահպանական զննություն
- – հասարակական իրազեկում, սոցիալական/գենդերային ուսումնասիրություններ
- – ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման համար ներդրումային գնահատում
- – ֆինանսական վերլուծություն
Նախնական և աշխատանքային նախագծերի մշակում
Աշխատանքային նախագծի շրջանակներում ընկերությունը մշակում է հետևյալ փաստաթղթերը.
- – Ընդհանուր դրույթներ և բացատրագիր
- – Տեխնիկական մասնագրեր
- – Շրջակա միջավայրի կառավարման և մոնիտորինգի պլան
- – Աշխատանքային գծագրեր
- – Ծավալների ամփոփագրեր
- – Խողովակների, սարքերի և սարքավորումների գնումների փաթեթներ
- – Նախահաշիվներ
Բնապահպանական և սոցիալական գնահատում
Ընկերությունը իրականացնում է հետևյալ գործունեությունը.
- – Նախնական բնապահպանական զննություն,
- – Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում,
- – Շրջակա միջավայրի կառավարման և մոնիտորինգի պլան
- – Շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունների կազմում բնապահպանական փորձաքննության եզրակացության համար,
- – Շինարարության ժամանակ բնապահպանական հսկողություն:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ-ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- – Հարցման ձևաթերթի մշակում և կազմում,
- – Արդյունքների մշակում և հաշվետվության կազմում,
- – Սոցիալական պաշտպանության միջոցառումների մշակում,
- – Իրականացման և մոնիտորինգի պլանների մշակում,
- – Ծրագրերի իրականացման մեջ կանանց մասնակցության ապահովում,
- – Ծրագրերի իրականացման մոնիտորինգի և ծրագրի արդյունքների գնահատման մեջ կանանց մասնակցության ապահովում:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ
- – Իրազեկության բարձրացման արշավների իրականացում շահառուների շրջանում,
- – Իրազեկության բարձրացման և հասարակական մասնակցության ապահովման պլանների մշակում,
- – Հանդիպումների և կլոր սեղանների կազմակերպում,
- – Զանգվածային լրատվական միջոցներով տեղեկությունների տարածման կազմակերպում,
- – Տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում:
Տեխնիկական հսկողություն
Ընկերությունն իրականացնում է շինարարության որակի հեղինակային և տեխնիկական հսկողություն, ինչպես նաև շինարարական նյութերի և սարքավորումների հմապատասխանությունը, այդ թվում`
- – Կապալառուի աշխատանքային մեթոդների (միացումների և կաղապարամածի տեղադրում, կաղապարի մաքրում, կոնստրուկցիաների և խոովակաշարերի խրամուղիների հիմքերի նախապատրաստում);
- – Բետոնի բաղադրիչների համամասնությունների ստուգում, բետոնի լցանյութի հատիկային կազմի վերահսկում, բետոնային աշխատանքների համար պահանջվող սարքավորումների (բետոնախառնիչների, թրթռիչների, և այլն) առկայության ստուգում:
- – Բոլոր սարքերի, սարքավորումների, մեխանիզմենրի ու նյութերի սերտիֆիկատների առկայության ապահովում, ինչպես նաև պահանջվող նորմերին ու ստանդարտներին դրանց համապատասխանության ստուգում:
- – Շինարարական աշխատանքների առաջընթացի և շինարարության ժամանակացույցի հսկողություն, շինարարական աշխատանքների ժաանակ առաջացած պնդիրների հայտնաբերում և ժամանակին լուծում:
- – Շինարարության ժամանակ անվտանգության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման միջոցառումների հսկողություն:
- – Շինարարության հաստատված ժամանակացույցի հիման վրա աշխատանքների կատարման ժամկետների հսկողություն:
- – Նախագծային փոփոխությունների առաջարկությունների քննարկում:
- – Աշխատանքային նախագծում չնշված լրացուցիչ ծավալներից բխող հարցերի քննարկում և համաձայնեցում:
- – Վերանախգծում պահանջվելու դեպքում` փոփոխության պատվերի ընթացակարգի կազմակերպում:
- – Կատարողական գծագրերի ստուգում:
- – Շինարարական աշխատանքների ավարտից հետո, թերությունների հայտնաբերման համար սահմանված ամբողջ ժամանակի ընթացքում, երբ կապալառուն պատասխանատու է դրանց վերացման համար, պարբերաբար այցելությունների իրականացում`թերությունների հայտնաբերման և դրանց վերացման վերաբերյալ ցուցումներ տալու նպատակով:
Ուսուցում
Կադրերի պատրաստում և վերապատրաստում ջրամատակարարման, ջրահեռացման, բնապահպանության և տեխնիկական հսկողության բնագավառներում:
- – Տեխնիկական անձնակազմի ուսուցում (ջրամատակարարման և ջրահեռացման ինժեներների, նախագծողների և շահագործողների համար)
- – Կեղտաջրի մաքրման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ ուսուցում
- – Քլորացման սարքավորումների շահագործման անձնակազմի ուսուցում և հրահանգավորում
- – Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման Գործիքների արկղի ուսուցում
- – ՇՄԱԳ և ՌԷԳ գործընթացների ուսուցում
- – Շինարարության հսկողության ուսուցում
- – ArcView Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) ուսուցում
- – Ֆինանսական կառավարման անձնակազմի ուսուցում
- – Ջրամատակարարման, ջրահեռացման, ջրային ռեսուրսների կառավարման և բնապահպանության հարցերով սեմինարների, կլոր սեղանների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում:
Կարողությունների զարգացում
Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ջրմուղկոյուղի ընկերություններին` շահագործման և պահպանման, տեխնիկական, առևտրային, կազմակերպչական, կառավարման, կառուցվածքային, բաժանորդների սպասարկման ծառայությունների, ՇՄԱԳ-ի ոլրտներում, այդ թվում`
- – ռազմավարական և բիզնես պլանների մշակում,
- – կազմակերպչական կառուցվածքի վերանայում,
- – վարչությունների գործառույթների վերանայում,
- – աշխատաքային պարտականությունների նկարագրությունների վերանայում և մշակում,
- – առևտրային քաղաքականության մշակում/վերանայում,
- – հաճախորդների սպասարկման կենտրոնների ստեղծում` հաճախորդների բոոքներին/խնդրանքներին արձագանքելու նոր ընթացակարգերով,
- – կատարողականության ցուցանիշների մշակում,
- – ջրմուղկոյուղիների համար Կառավարման տեղեկատվական համակարգերի մշակում և կիրառություն,
- – ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի համար ակտիվների կառավարման համակարգերի մշակում և կիրառություն,
- – հաշվապահների ուսուցում,
- – հաշվապահական համակարգչային ծրագրերի իրականացում և ուսուցում,
- – ընկերություների կառավարման տեղեկատվական համակարգերի մշակում,
- – նոր սակագների և կառուցվածքի մշակում,
- – կարգավորող, նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի մշակում: