ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրի խմելու ջրի մատակարարման ապահովման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ
Ծրագրի մասին
Աշխատանքային նախագծի շրջանակներում նախատեսվել են՝
- գոյություն ունեցող կապտաժի քանդում և նոր դրենաժային կապտաժի կառուցում,
- հորիզոնական մոնտաժմամբ պոմպերով պոմպակայանի (ջրընդունիչ հորի) կառուցում,
- 762,0մ երկարությամբ 90մմ տրամագծի պոլիէթիլենե խողովակներով ջրատարի կառուցում,
- 100խմ տարողությամբ ՕԿՋ-ի կառուցում,
- հիպոքլորիդի փոշիով աշխատող քլորացման սարքավորումներով կահավորված թեթև կոնստրուկցիայի քլորակայանի շենքի կառուցում,
- պոլիէթիլենե խողովակներով մոտ 3.4կմ երկարությամբ բաշխիչ ցանցի ջրագծերի, 7 հատ ե/բ հորերում կարգավորիչ, փականային և հրշեջ հիդրանտի հանգույցների, ինչպես նաև 50 հատ անհատական տնային մուտքագծերի և անհատական ջրաչափական հորերի կառուցում։
Նախագծվող պոմպակայանի օգտագործած էլ. էներգիայի ծախսերը կոմպենսացնելու նպատակով, նախագծով նախատեսվել է 40ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծում։