Ծրագրի մասին

Արարատի համայնքապետարանի կարիքների համար կեղտաջրի մաքրման կայանի (ԿՄԿ) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

Արարատի համայնքապետարանի կարիքների համար կեղտաջրի մաքրման կայանի (ԿՄԿ) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում




Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ-ի Բանավան թաղամասի և Արարատ գյուղի մի հատվածի 2000 մ3/օր հզորությամբ կեղտաջրերի մաքրման կայանի (ԿՄԿ) մանրամասն աշխատանքային նախագիծը։ Կատարվել են ԿՄԿ-ի տեղի ընտրություն, տարածքի գեոդեզիական և ինժեներաերկրաբանական հետազոտություններ, կայանի հաշվարկային հզորության որոշում, կեղտաջրերի մեխանիկական, կենսաբանական և բնահեն մաքրման տեխնոլոգիայի ընտրություն, տեխնոլոգիական հաշվարկներ և հիդրավլիկական մոդելավորում, տեխնոլոգիական սարքերի և սարքավորումների ընտրություն:

Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև ԿՄԿ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն և շրջակա միջավայրի ազդեցության մեղմացման միջոցառումների և կառավարման պլան: ՇՄԱԳ փաթեթը անցել են բնապահպանական փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն: ԿՄԿ-ում մաքրված կեղտաջուրը նախատեսվում է վերաօգտագործել ոռոգման նպատակով։

Մանրամասներ

Ֆինանսավորող
ՀՀ Պետական Բյուջե
Պատվիրատու
ՀՀ Արարատի Մարզի Արարատի Համայնքապետարան
Համակատարող
--
Երկիր
Հայաստան
Տարեթիվ
Մայիս – Հոկտեմբեր, 2023թ․
Ծառայություն
Նախնական և Աշխատանքային Նախագծերի Մշակում
Լրացուցիչ Տեղեկություններ
Վերադառնալ Ծրագրերի Ցանկին