ՀՀ Տավուշի Մարզի Սարիգյուղի խմելու ջրի համակարգի արդիականացման աշխատանքային նախագիծ
Ծրագրի մասին
Աշխատանքային նախագծով նախատեսվել է՝
- նոր խորքային հորի կառուցում,
- մոտ 1․4կմ երկարությամբ 110մմ տրամագծի ջրատարի կառուցում,
- 150խմ տարողությամբ ՕԿՋ-ի, ե/բ փականային հորի և ե/բ չոր խցի կառուցում,
- քլորակայանի կառուցում,
- 160 – 63մմ տրամագծի խողովակներից մոտ 4.1կմ երկարությամբ բաշխիչ ցանցի կառուցում,
- բաշխիչ ցանցում ընդհանուր 20 հատ՝ օդահեռ, ճնշման կարգավորիչ, փականային և ստորգետնյա հրշեջ հիդրանտի ե/բ կլոր հորերի կառուցում,
- 250հատ անհատական տնային մուտքագծերի կառուցում 32-25մմ տրամագծի պոլիէթիլենե խողովակներից մոտ 1.4կմ երկարությամբ, ներառյալ ջրաչափական հորերի մոնտաժումը։