Կյանքն առանց կոյուղու
ՀՀ Առաջին հեռուստաալիքի ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ հաղորդման հյուրն էր ՋԻՆՋ ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը: Հաղորդումը նվիրված էր Հայաստանում կոյուղու հետ կապված խնդիրներին: Դիտեք Էդուարդ Մեսրոպյանի կարծիքը այդ խնդրի վերաբերյալ:
Ծանոթացեք կազմակերպության գործունեությանը վերաբերող նորություններին
ՀՀ Առաջին հեռուստաալիքի ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ հաղորդման հյուրն էր ՋԻՆՋ ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը: Հաղորդումը նվիրված էր Հայաստանում կոյուղու հետ կապված խնդիրներին: Դիտեք Էդուարդ Մեսրոպյանի կարծիքը այդ խնդրի վերաբերյալ:
Ս.թ. հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից... կազմակերպած «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2017» ազգային մրցանակաբաշխությունը:
Ուրախ ենք տեղեկացնել, որ սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական եզրակացության արդյունքում «ՋԻՆՋ» ընկերությունն արժանացավ «Ջրամատակարարման ոլորտում ինժեներախորհրդատվական ծառայություններ մատուցող տարվա ընկերություն» անվանակոչմանը:
Ս.թ. հուլիսի 10-ից «Օշգորվոդոկանալ»-ի պատվերով «ՋԻՆՋ» ընկերությունը «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ համատեղ... սկսում է իրականացնել «Օշ քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ներդրումային ծրագրի երկրորդ փուլը, որը ֆինանսավորում է Վերակառուցման եվ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից: Ծրագրի շրջանակներում «ՋԻՆՋ»-ը աջակցելու է Ծրագրի ընդհանուր կառավարման իրականացմանը, կատարելու է նախագծում և աշխատանքների տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև աջակցելու է գնումների գործընթացին: Այս ծրագրի շրջանակներում Օշ քաղաքում (Ղրղզստան) կվերականգնվեն գործող կեղտաջրերի մաքրման կառուցվածքները և 3 պոմպակայանները:
Սույն թվականի մարտի 3-ին «Դաբլ Թրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ հայկական մի շարք հանրաճանաչ կազմակերպությունների... մրցանակաբաշխության արարողությունը: Այն կազմակերպվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի և «Համազգային վստահություն» խորհրդի հետ համատեղ: Ուրախ ենք հայտնելու, որ միջազգային ստանդարտների ներդրման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար Ոսկե մրցանակի արժանացավ նաև ՋԻՆՋ ընկերությունը:
ՋԻՆՋ ընկերությունը սիրով հրավիրում է այցելել իր տաղավար, ս.թ. մայիսի 19-ից մինչև 21-ը կայանալիք "Շինարարություն և Ինտերիեր 2017" 10-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը տեղի կունենա “Երևան Էքսպո” կենտրոնում (հասցե՝ ք. Երևան Հ. Հակոբյան փող., 3-րդ շենք):
Մեկնարկվել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին առընթեր Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի պատվերով “Հայաստանի ջրային ոլորտի ներդրումային ծրագիր - տեխնիկատնտեսական հիմնավորում” ծրագրի... աշխատանքները: Ծրագիրը իրականացվում է COWI Դանիա – COWI Ռուսաստան – ՋԻՆՋ ինժեներա-խորհրդատվական ընկերությունների կողմից: Սույն թվի հոկտեմբերի 20-ին կայացավ ծրագրի մեկնարկային հանդիպումը, որի ընթացքում Պատվիրատուն ներկայացրել է՝ ծրագրի նպատակները և մեթոդոլոգիան, աշխատակազմի դերը և պատասխանատվությունները, իրականացման ժամանակացույցն ու հանձնվող հաշվետվությունները:
2015թ. «ՀՀ ԿԱ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի պատվերով՝... «Նախագծում և հեղինակային հսկողություն/ՀՀ Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի մարզեր ջրամատակարարման համակարգի վերակառուցում 2015թ./RACP/TA/QCBS/2015/068» ծրագրի շրջանակներում մեր ընկերության կողմից մշակվել է Շիրակի մարզի Իսահակյան, Հայկաձոր, Շիրակավան և Արևիկ գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավման նախնական և աշխատանքային նախագծերը:
Սույն թվականի հունիսի 19-21, Կավալա քաղաքում (Հունաստան) տեղի ունեցավ միջազգային գիտապրակտիկ կոնֆերանս... “Կեղտաջրի մաքրման կայուն լուծումներ. տարածքային համագործակցության ազդեցության բարձրացում” խորագրով: Կոնֆերանսը կազմակերպվել էր Ջրային ռեսուրսների Եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո “Սևծովյան ավազանի 2007-2013” համագործակցության ծրագրի շրջանակներում:
Միջոցառման ժամանակ ՋԻՆՋ ընկերությունը ներկայացրեց իր նախագծված և կառուցված կեղտաջրի մաքրման կայանը Փարաքար համայնքում (Հայաստան), որի հիմնական առանձնահատկությունն ու առավելությունը՝ ավանդական և այլընտրանքային տեխնոլոգիաների համադրությունն է արհեստական օդափոխմամբ լագունային լճակում (արհեստական օդափոխությամբ, ճաղավանդակի խցով և երկրորդային պարզարանով):
2014 թ. հոկտեմբերի 16-17-ին ՋԻՆՋ ընկերությունը Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի հետ համատեղ... Աղվերանի Best Western հյուրանոցային համալիրում անցկացրեցին երկօրյա ազգային սեմինար` "Համայնքային կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաներ" թեմայով: Սեմինարի իրականացմանը ֆինանսական աջակցություն էին ցուցաբերել Գլոբալ Ջրային Համագործակցության քարտուղարությունը, Երևան Ջուր և Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ները: Սեմինարի նպատակն էր բացահայտել Հայաստանում համայնքային կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառմանը նպաստող պայմանները, ինչպես նաև խոչընդոտող իրավական, կառուցվածքային և ֆինանսական շրջանակաները և ուղիներ մշակել դրանց ներդրման ու կիրառման համար երկրներում բարենպաստ միջավայր ստեղծելու գործում: