Արարատի ՈԿՖ Բանավանի ԿՄԿ
Տեղեկացնում ենք, որ արդեն ավարտվել են Արարատի ՈԿՖ Բանավանի ԿՄԿ–ի շինարարական աշխատանքները և վերջերս մեր թիմը ներկա է գտնվել օբյեկտի հանձնման և ընդունման գործընթացին:...
Մասնակցում էին պատվիրատուն՝ Արարատի համայնքապետարանը, ընդունող հանձնաժողովը, կապալառուն և նախագծի հեղինակը՝ ՋԻՆՋ ընկերությունը։
Համաձայն մեր կողմից մշակված նախագծի կառուցվել է 2000 մ³/օր արտադրողականությամբ կեղտաջրի մաքրման կայան։ Կայանը ներառում է ժամանակակից մեխանիկական, կենսաբանական և բնահեն մաքրման տեխնոլոգիաներ։
Նախագծի կարևոր առանձնահատկություններից է այն, որ մաքրված կեղտաջրերը նախատեսվում է վերաօգտագործել ոռոգման նպատակով, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին մեզ վստահելու և արդյունավետ համագործակցության համար։ Պատրաստենք հետագայում ևս մասնակցել համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ու բնապահպանական խնդիրների լուծմանը։