Տաթեվ ՀԷԿ-ի՝ ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության ծառայություններ
Ծրագրի մասին
Ծրագիրը ներառել է Տաթև ՀԷԿ-ի 100,000խմ ծավալով ՕԿՋ-ի մոտեցնող ջրանցքի, ճնշումային ավազանի, ոռոգման ջրանցքի ջրընդունիչ փականի, ինչպես նաև տեղադրվող չափիչ-հսկիչ սարքավորումների շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունը, որի ժամանակ իրականացվել են հետևյալ գործառույթները.
- նախագծային լուծումների և պահանջների պարտադիր պահպանում,
- շինարարական աշխատանքների չափագրում և ծավալների հաշվարկում,
- 15,850 քառ․մ մակերեսների պոլիուրետանային նյութով պաշտպանիչ շերտի իրականացման և 736 խմ ծավալի երկաթբետոնային աշխատանքների կատարման որակի հսկողություն,
- շինարարական հրապարակներում առաջացած խնդիրների բացահայատում, քննարկում պատվիրատուի հետ, հնարավոր լուծումների առաջարկում,
- շինարարական աշխատանքների կատարման գրաֆիկի և կապալառուի ֆինանսավորման գրաֆիկի հսկողություն և կատարման ապահովում,
- շինարարական աշխատանքների իրականացման ամբողջ ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և առողջության անվտանգության ապահովում։