ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի խմելու ջրի գլխամասային հանգույցի (գետային ջրընդունիչ) եվ մաքրման կայանի կառուցման, գոյություն ունեցող ավազային մաքրման կայանի ապամոնտաժման եվ վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակներում Բաղանիս բնակավայրում իրականացվել են հետևյալ նախագծային աշխատանքները՝
- Գետային ջրընդունիչ կառույցի նախագծում։
- Գոյություն ունեցող ջրընդունիչ պարզարանի վերակառուցում, այդ թվում նոր դրենաժային խողովակային համակարգի և ֆիլտրող բեռնվածքի նախատեսում, սանիտարական պահպանության գոտու ցանկապատում, պարզարանի անվտանգության պահպանման գաբիոնե հենապատի նախատեսում և տարածքի բարեկարգում։
- Ջրի մաքրման կայանի շենքի կառուցում։ Կայանում 260մ3/օր արտադրողականությամբ “Cembrane” տեխնոլոգիայով գործող մաքրման սարքավորումների համալիրի նախատեսում; ավտոմատ կառավարման համակարգի և էլեկտրամատակարարման ներքին և արտաքին համակարգերի նախատեսում; ջրի մաքրման կայանի ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին և ներքին համակարգերի նախատեսում, տարածքի բարեկարգում։