Ծավ գյուղի խմելու ջրի մաքրման կայանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակներում նախատեսվել է Ծավ բնակավայրի համար խմելու ջրի մաքրման կայանի նախագծում, այդ թվում՝
- մաքրման կայան ջրի մոտեցման և մաքրված ջրի հեռացման խողովակաշարերի և ներտարածքային այլ ենթակառուցվածքների նախագծում,
- խմելու ջրի մաքրման կայանի շենքի նախագծում,
- 260մ³/օր արտադրողականությամբ “Cembrane” մեմբրանային տեխնոլոգիայով գործող մաքրման կայանի համալիրի նախագծում,
- ռեագենտ տնտեսության և քլորացման սարքավորումների նախագծում,
- կայանի աշխատանքի ավտոմատ կառավարման համակարգի, ինչպես նաև էլեկտրամատակարարման ներքին և արտաքին համակարգերի նախագծում։
- մաքրման կայանի սանիտարական պաշտպանության գոտու 60 մ ընդհանուր երկարության մետաղական ցանկապատի, ինչպես նաև տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծում,
- գետի վարարումներից շենքի պաշտպանության 60մ երկարությամբ գաբիոնե հենապատի նախագծում։