ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սրաշեն բնակավայրի խմելու ջրի մատակարարման ապահովման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ
Ծրագրի մասին
Աշխատանքային նախագծի շրջանակներում նախատեսվել են՝
- երկու նոր ջրընդունիչ մարիչ հորերի կառուցում,
- գետային ջրընդունիչի և ավազորսիչ պարզարանի վերանորոգում,
- ջրատարի վրա գոյություն ունեցող ջրընդունիչ կառուցվածքների վերակառուցում և 291,0մ շրջանցող ջրատարի կառուցում,
- 100խմ տարողությամբ ՕԿՋ-ի կառուցում,
- հիպոքլորիդի փոշիով աշխատող քլորացման սարքավորումներով կահավորված թեթև կոնստրուկցիայի քլորակայանի շենքի կառուցում,
- 110-25մմ տրամագծի պոլիէթիլենե խողովակներով մոտ 2.2կմ երկարությամբ բաշխիչ ցանցի ջրագծերի, 3 հատ ե/բ հորերում կարգավորիչ, փականային և հրշեջ հիդրանտի հանգույցների, 50 հատ անհատական տնային մուտքագծերի և անհատական ջրաչափական հորերի կառուցում։